National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.11.2022
Պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կունենա. Սուրեն Պապիկյան
1 / 8

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան` բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչպես նաեւ ստեղծել նախադրյալներ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի նիստում ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նախարարի հավաստմամբ կներդրվեն նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ:

««Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Գործընթացը կարգավորվելու է Կառավարության որոշմամբ, ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը: «Ես եմ» ծրագրով այս պահին զինվորական ծառայությունը շարունակում է երկու զինծառայող: Նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ. հունվարին:

Սուրեն Պապիկյանը նաեւ տեղեկացրել է, որ մոտ ապագայում կներկայացվեն ոլորտի բարեփոխման նոր օրենսդրական նախաձեռնություններ: «Բարեփոխումների հիմքը եւ նպատակը պայմանագրային զինծառությունն է»,- փաստել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ըստ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի` ներկայացվել է աննախադեպ օրենքի նախագիծ: Նա վստահություն է հայտնել, որ արդյունքները կլինեն արագ եւ կանխատեսելի: «Օրինագիծը կապված է մեր պաշտպանունակության բարձրացման հետ»,- ասել է նա: Արմեն Խաչատրյանը նաեւ կարեւորել է բնագավառում վերջին ամիսներին իրականացված մյուս բարեփոխումները:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ  բանակի բարեփոխումների փաթեթում ընդգրկված ամենակարեւոր նախագծերից է, որն ուղղված է բանակի զարգացմանն ու արդիականացմանը:

Հանձնաժողովականները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում իրականացվող բարեփոխումները:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Օրենքի նախագիծը Կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի:

Հարցը կառաջարկվի ընդգրկելու նոյեմբերի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am